Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ մինչև ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Ձյան տեղումներն այս պահին դադարել են և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս