ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Կուտակային կենսաթոշակային մասին օրենքում: Այդ փոփոխություններով առաջարկվում է համահարթեցնել եկամտահարկի դրույքաչափերը, ինչպես նաեւ պարտադիր կուտակայինի մասնակից հանդիսացող քաղաքացու եւ պետության հատկացումների հարաբերակցությունը կրկին հավասարեցնել:
Այսինքն` կրկին այնպես է լինելու, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ էր, երբ 5% վճարում էր քաղաքացին, 5%՝ պետությունը: Բացի այդ, գործելու է եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ: Ներկայումս եկամտահարկի եռաստիճան համակարգ է գործում՝ 23, 28 և 36 տոկոս դրույքաչափեր, իսկ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է: Կառավարությունն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 1-ից անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23 տոկոս: