ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Ինչպես երեւում է, ժամանակին այդքան անհրաժեշտ իրը հիմա բոլորովին այլ ծառայությունների համար է օգտագործվում։ Այն կիրառվում է որպես շինարարական պարագա։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` եթե գործունեությունն իրականացվում է տվյալ ամսվա կեսից, ապա ինչպես է հաշվարկվում արտոնագրային վճարի չափը:

Նելլի Բադալյան (34 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Բադալյանի հարցին ի պատասխան` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթների 5-րդ կետի համաձայն` ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա եւ վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման դեպքում գանձվում է տուգանք ապօրինի գործունեության համար: Նշենք, որ արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:

 

 

ՀԱՐՑ. Ես եւ ամուսինս համատեղ ավանդ ենք դրել բանկում: Ամուսինս մահացել է: Ես ուզում եմ իմանալ` ինչպես կարող եմ ստանալ մեր ավանդի գումարը: Նշեմ, որ գրքույկը ամուսնուս անունով է:

Հունանյան Խասենիկ (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Ձեր մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ներդրված ավանդի փոխհատուցման համար կարող եք գրանցվել, եթե համապատասխանում եք հետեւյալ չափորոշիչներից որեւէ մեկին`
1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների, կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խմբագրություն դիմած քաղաքացուն խորհուրդ ենք տալիս նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարելու դեպքում դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:




Լրահոս