Լուսանկարն արվել է Երեւանում
Տեւական ժամանակ է՝ մայրաքաղաքի աղբահանությունը անմխիթար վիճակում է։ Սակայն սա այն դեպքն է, երբ աղբը թափել են փողոցի ուղիղ մեջտեղում, եւ տգեղ լինելուց բացի՝ այն խանգարում է մեքենաների երթեւեկությանը։
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ո՞ր դեպքում է աշխատողը ենթարկվում նյութական պատասխանատվության:
Գրիշա Սեդրակյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով.
2) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:
(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից:
ՀԱՐՑ. Մայրս ՀՀ քաղաքացի է, ունի 31 տարվա մանկավարժական ստաժ, ունի ՌԴ-ի ժամանակավոր կացության կարգավիճակ: Ցանկանում է իմանալ` կարող է ստանալ մանկավարժական թոշակ:
Ռազմիկ Հարությունյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ: Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ՌԴ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ, ապա կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումի եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաեւ ՌԴ-ում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին տեղեկանք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության եւ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված փաստաթղթերն ունենալու դեպքում դիմողը պետք է ներկայանա համապատասխան բաժին եւ ստանա իրեն հասանելիք թոշակը: