
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցեց 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: Ներկայացվեց նաեւ ինքնաբացարկների մասին տվյալներ: Ամենից շատ թվով ինքնաբացարկի դումումներ ստացվել էին ԲՀԿ-ից` վեցը: Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաեւ ցուցակի 31-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Աբրահամի Մանուկյանը, ով գործող պատգամավոր է:
«Իմ քայլը» դաշինքից ինքնաբարկ էր հայտնել միայն մեկ մարդ Մհեր Արթուրի Գեւորգյանը (ցուցակում 168-րդն է): «Լուսավոր Հայաստան»-ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Էլինա Հովակիմյանը (108), «Մենք» դաշինքից՝ Նարեկ Գասպարյանը (113): Մնացած ուժերից ինքնաբացարկի մասին դիմումներ չեն եղել