
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծում է, որ Զինեդին Զիդանն իդեալական թեկնածու է ազգային ընտրանին գլխավորելու համար.
«Չգիտեմ՝ որքան երկար Դիդյե Դեշամը կգլխավորի հավաքականը: Նա հարգանքի է արժանի և կաշխատի այնքան, որքան ցանկանա: Դեշամը հրաշալի աշխատանք է կատարելու հավաքականում:
Ամեն դեպքում, կարծում եմ, որ Զիդանը կարող է դառնալ Ֆրանսիայի հավաքականի համար լավագույն մարզիչը»,- Գրիզմանի խոսքը մեջբերել է ESPN-ը: