Բելառուսն ու Ադրբեջանն առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսն ու Ադրբեջանը առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն: Այս մասին հայտնի է դարձել երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո: Մինսկում այսօր տեղի է ունեցել  Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները, որոնց ընթացքում էլ հռչակագիր է ստորագրվել սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի ոլորտում Բելառուսի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև:

Ընդ որում, Ալիևը հայտարարել է, որ ամենակարճ ժամանակում այս հռչակագիրը պետք է վերածվի Բելառուսից նոր սպառազինության գնման մասին պայմանագրի:




Լրահոս