ՔՊ-ի կողմից «Լուսավոր Հայաստան»-ին առաջարկ չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե իրենք ունեցել են հնարավորություն ներկայացված լինելու «Իմ քայլը» դաշինքի մեջ, սակայն մերժել են: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարել է, թե ԼՀԿ-ին «Իմ քայլը» դաշինք հրավեր եղել է Երեւանի ավագանու ընտրություններից առաջ:

«Բոլորն էլ գիտեին` ավագանու ընտրություններից առաջ նման քննարկումներ եղել են»,- ասել է նա։ Հարցին` ՔՊ-ի կողմից ԱԺ ընտրություններին միասին մասնակցելու առաջարկ եղե՞լ է, Կոստանյանը բացասական պատասխան տվեց։




Լրահոս