
Դատական կարգադրիչները առաջիկայում զենք կստանան. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական կարգադրիչներին կտրամադրվի թվով 179 զենք: Ինչպես հայտնի է, դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաեւ զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Ու սահմանվելու է, որ զենք կստանան ծառայության պետեր, բաժնի պետեր, պետի տեղակալներ, արագ արձագանքման եւ վերլուծական բաժնի գլխավոր մասնագետներ, ավագ դատական կարգադրիչ եւ այլք: