
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ից մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակից ուժերի ղեկավարները, այդ թվում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում են անձամբ մասնակցել քարոզարշավին:
Սակայն Փաշինյանը 1-2 օր բաց է թողնելու, քանի որ պետք է մասնակցի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Մինչ այդ, այս մի քանի օրերի ընթացքում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ղեկավարները պետք է հասցնեն լինել բոլոր մարզերում: Իսկ քարոզարշավի վերջին օրը` դեկտեմբերի 7-ին, ուժերից մի քանիսը ծրագրում են լինել Սպիտակում կամ Գյումրիում. ի վերջո, ավերիչ երկրաշարժից անցել է երեսուն տարի: