Նեպալը եւ Հնդկաստանը դարձել են աղտոտված օդի ամանաբաձր խտությամբ երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է այն հետազոտության մեջ, որը կատարել Է Չիկագոյի համալսարանի Էներգետիկական քաղաքականության ինստիտուտը: Հետազոտության տվյալներով՝ այդ երկրներում օդի աղտոտվածությունը տեղի բնակիչների կյանքի տեւողությունը կրճատում Է մոտավորապես չորս տարով:
Ըստ որում Հնդկաստանի Բիհարի, Ութար Փրադեշի նահանգներում աղտոտվածության աստիճանն Էլ ավելի բարձր Է, այնտեղ կյանքի տեւողությունը 6 տարով պակաս Է այն տեւողության համեմատությամբ, որը կարող Էր լինել, եթե կատարվեին օդի մաքրության պահպանման այն պայմանները, որոնք առաջարկել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հետազոտության մեջ նշված Է, որ աշխարհում մոտավորապես 5,5 միլիարդ մարդ բնակվում Է այն տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը գերազանցում Է ԱՀԿ-ի նորմաները: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ Ասիան ռեկորդակիր Է այդ ցուցանիշով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: