Փոխնախարարն ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածը փակած քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիներին և նրանց հարազատների պաշտպաններին:

Պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8 կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու և այլ հարցերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Արդարադատության նախարարության իրավասությունները, աջակցելու հնարավորությունները, նշել, որ նախաքննության փուլում գործադիր իշխանությունը որևէ կերպ միջամտելու իրավասություն չունի, միաժամանակ տեղեկացրել, որ մեղսագրվող հոդվածների վերաբերյալ ունեցած նախնական տվյալների ուսումնասիրության համաձայն, կալանավորված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո համաներման ակտով ազատ կարձակվեն:

Սուրեն Քրմոյանը հորդորել է կալանավորված անձանց հարազատներին գործել միայն իրավական հարթությունում և չդիմել ծայրահեղ քայլերի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն




Լրահոս