Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` որոշ դատավորներ մտադիր են առաջիկայում դատական համակարգից դուրս գալու դիմումներ ներկայացնել: Դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` դատավորները մասնավոր զրույցներում հայտարարել են, թե չեն ցանկանում այլեւս դատավոր աշխատել, քանի որ առավել նպատակային են համարում փաստաբանական գործունեությունը. դա բավականին շահութաբեր աշխատանք է, իսկ իրենք արդեն բավականին երկար տարիների փորձ ունեն եւ որպես փաստաբան առավել մեծ աշխատանք կարող են անել:
Իսկ թե ովքեր են այդ դատավորները, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում