Armenian text to speach

ՀՀԿ-ի ոսկե 20-ը. հետաքրքիր դրվագներ ցուցակների կազմման ընթացքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն թեկնածուներից շատերն արդեն ակտիվ աշխատանքների մեջ են. իրենց համար շտաբներ են փնտրում, թիմակիցներ հավաքում: Այս առումով, սակայն, ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ, քանի որ եղել են դեպքեր, երբ թեկնածուներից մի քանիսը երկար ժամանակ չեն կարողացել շտաբներ գտնել, թիմ հավաքել: Չնայած ՀՀԿ-ական թեկնածուները չեն բարձրաձայնում, սակայն պարզ է՝ պատճառներից մեկն էլ հենց ՀՀԿ-ի թեկնածուն լինելն է:

«ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հասել նաեւ ընտրացուցակի կազմման ընթացքից: Եվ չնայած ցուցակում 125 թեկնածու է ընդգրկված, եւ գրեթե բոլորն էլ` վարկանիշային ընտրակարգով, սակայն կուսակցության ներսում մանրակրկիտ կազմվել է միայն առաջին քսանը: Դրանից հետո թեկնածուների հերթականության կազմման առումով որեւէ սկզբունք չի եղել: Ընդ որում, մինչեւ վերջին պահը կուսակցության թեկնածուներից շատերը չեն իմացել` համամասնական ցուցակում որ հորիզոնականն են լինելու: Վերջիններս տեղյակ են եղել միայն իրենց ընտրատարածքից:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս