Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի Է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել Է թափառքի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա. ռու»-ին հայտնել Է Ռուսաստանի քննչական մարմինների մի աղբյուր:

Աթենք մեկնած ինքնաթիռի օդաչուն դիսպետչերներին հայտնել Է, որ հավանաբար կենդանու Է բախվել Է թռիչքավայրԷջքային գոտում: Ինքնաթիռի համակարգերը վնասվածքներ չեն արձանագրել, ուստի որոշվել Է օդանավը չվերադարձնել օդանավակայան:

Զոհված 25-ամյա տղամարդու ինքնությունը պարզվել Է նրա գրպանում հայտնաբերված փաստաթղթերով: Ինչպես հայտնել Է Ռուսասաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային հետաքննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան, կատարվում Է քննչական ստուգում:

ՌԵՆ ՏՎ-ի աղբյուրները հավելում են, որ զոհվածը Հայաստանի 1993 թվականին ծնված քաղաքացի Է: Նշվում Է, որ նա արտաքսվել Էր Իսպանիայից եւ Մադրիդից մեկնել Էր հայրենիք Մոսկվայում միջանկյալ կանգառով: Այժմ մասնագետները պարզում են, թե ինչպես Է երիտասարդը հայտնվել թռիչքային գոտում:




Լրահոս