
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուների թվում է Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանը: Նա 2013-2017 թվականներին ղեկավարել է սահմանամերձ, 4500 բնակիչ ունեցող Աչաջուրը: 2017թ. նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում նա չի ընտրվել:
Կ. Ղալթախչյանը նախկինում եղել է ՀՀԿ անդամ, ղեկավարել է այդ կուսակցության Աչաջուրի կազմակերպությունը: Նա իր չվերընտրվելուց հետո մեկնել էր Մոսկվա, ուր գործարարությամբ էր զբաղվում: Իսկ հիմա, փաստորեն, վերադարձել է ու ԲՀԿ ցուցակով է առաջադրվել: