Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:
BeeTV հավելվածում, որն արդեն իսկ ունի ավելի քան 150 հազար ներբեռնում, այժմ կգործի հարուստ տեսադարան, հեռուստաալիքների գնման հնարավորություն, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցում և բազմաթիվ այլ հնարավորություններ: Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար:
Beelineբաժանորդները կարող են ներբեռնելBeeTV բջջային հավելվածնiOS կամ Android համակարգերի համար և վայելել հեռուստատեսությունն ամենուր։Իսկ միանալով COMBO փաթեթին՝բաժանորդները հնարավորություն կունենան դիտել ավելի քան 100 հեռուստաալիք նաև իրենց հեռուստացույցով: Ավելին, բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից, ինչպես նաև իրենց տարածաշրջանին հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի:
«Beeline-ը որակապես բարելավել է կոնվերգենտ ծառայությունների առաջարկը՝միաժամանակ տրամադրելով 4 ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված Ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն։ Այժմ բաժանորդները կարող են օգտվել BeeTV-ի ժամանակակիցդիզայնից ու հնարավորություններից ինչպես սմարթֆոնով, այնպես էլ նոր հզոր հեռուստատեսային ընդունիչով, որը թույլ է տալիս հավելյալ հեռուստաալիքներ ձեռք բերել, դիտել հանրային ալիքներ և YouTube-ի վիդեոներ, նույնիսկ եթե տվյալ հեռուստացույցը չունի այդ հնարավորությունը», – նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
BeeTV բջջային հավելվածի բոլոր հնարավորություններից կարող են օգտվել Smart, NeoMax և COMBO բաժանորդները, իսկ BeeTV-ն տանը դիտելու համար անհրաժեշտ է միանալ COMBO փաթեթներիցորևէ մեկին: Ի դեպ, նոր COMBO մարզային առաջարկին միանալով՝ բաժանորդները կստանան բջջային ծառայություններ, մաքսիմալ արագությամբ ֆիքսվածինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն՝ ամսական 7990 դրամով:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։