
Նոյեմբերի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Քեդդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու 17-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, վրաերթի էր ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, վրաերթի ենթարկված տղամարդը՝ 1974 թ. ծնված Ֆայզո Խուդոյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն: