
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է. «Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները»:
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Աշոտյանը խոսել էր իր շտաբի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին: