Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Երեկ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացու փողոցի (Գումի հարեւանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաեւ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:
ՀԱՐՑ. Ուզում եմ տեղեկանալ` ապոստիլի վավերացման համար որքան գումար պետք է վճարեմ:
Մհեր Ավետիսյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք` 5000 ՀՀ դրամ: Պետական տուրքը մուծվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ-ի կողմից ապոuտիլ դրվում է`
1. «Նոտարիատի մաuին» ՀՀ oրենքի համաձայն` նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի,
2. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի,
3. դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,
4. դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա:
5. Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումը մուտք լինելու oրվանից հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար բացի պետական տուրքի գումարից գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը` 8000 ՀՀ դրամ, ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ընտանեկան նպաստ ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել: Ուզում եմ տեղեկանալ` կոնկրետ որ դեպքում է ընտանիքին նպաստ տրամադրվում, իմ ընտանիքը կարո՞ղ է ստանալ:
Էմմա Նազարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառելու նպատակով պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային գործակալություն ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար նրան խորհուրդ ենք տալիս դիմել իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն` ներկայացնելով հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Անապահովութան միավորի հիման վրա կորոշվի նրա ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակելու հարցը, իսկ սահմանային միավորին հավասար կամ ցածր լինելու դեպքում կարող է դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց ցանկը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով, երեք ամիս ժամկետով: Ամեն դեպքում քաղաքացու փորձը կարող է հաջողություն ունենալ, ուստի նա պետք է անհապաղ դիմի տարածքային սոցիալական բաժին: