Ինչից են դժգոհ դատավորները. ԲԴԽ-ից բողոքները շարունակվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ գործունեությունը լուրջ դժգոհություն է հարուցել դատական համակարգում: Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե հիմնական դժգոհության առիթը ԲԴԽ անդամների փակ քվեարկության եւ կայացված որոշումների չպատճառաբանված լինելն է:

«Սա իսկապես մտահոգության առիթ հանդիսանալով հանդերձ, այնուամենայիվ, ուղղակիորեն կապված է գործող իրավակարգավորումների հետ»,- ասել է դատավորը: Նա տեղեկացրել է, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից այս կապակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որպեսզի օրենսդրական առաջարկներ ներկայացնեն ԲԴԽ գործունեությունը լրացուցիչ կանոնակարգելու առումով:

«Այն ուղղված չէ որեւէ անձի կամ որեւէ կառույցի դեմ, այն ստեղծվել է ոչ թե ընդդեմ, այլ հանուն գործելու: Նպատակը դատական իշխանության հեղինակության եւ անկախության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ համապատասխան մարմիններին առաջարկներ ներկայացնելն է»,- ասել է դատավորը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս