«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ:
Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը եւ մյուս աշխատողները դրական հույսեր են կապում նեյեմբերի 23-ի հետ: Նրանք ակնկալում են, որ գործարանը թեկուզ ժամանակավոր, բայց կաշխատի: Մինչ այդ, գործարանի աշխատողներից մի քանիսը Հայաստանից մեկնել են: Եթե այս հարցը չկարգավորվի, ապա հեռացողների թիվը կավելանա:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: