
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաև թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը:
Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստները ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել իր աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը:
Սահակյանը ստիպված կլինի պատասխան տալ պետական բյուջեի միջոցները վատնելու համար, և գուցե հասկանա, որ բարեգործություն կարելի է անել միայն սեփական միջոցներով և ոչ թե հարկատուների հաշվին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: