Ժամանակն է արտերկրյա հայությանը մասնակիցը դարձնելու Հայաստանի քաղաքական կյանքին. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակն է արտերկրյա հայությանը մասնակիցը դառնալու Հայաստանի քաղաքական կյանքին: Այս մասին հայտարարություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա հայտարարությունում ասվում է. «Արտերկրում ապրող սիրելի հայրենակիցներ: Մենք՝ Սասնա Ծռերս, հասել ենք շատ կարեւոր ու վճռական հանգրվանի։ Տարիների դժվարին ու համառ պայքարի շնորհիվ մենք հնարավորություն ունենք խորհրդարանում բարձրաձայնելու ազգային իղձերն ու ռազմավարական նպատակները, ներկայացնելու նաեւ ձեր տեսակետները մեր պետականության հիմնարար խնդիրների վերաբերյալ, պայքարելու, որ Հայաստանը իրապես դառնա բոլոր հայերի Հայրենիքը, որ վերացվեն արգելքները եւ անկախ բնակության վայրից բոլորը կարողանան մասնակցել երկրի քաղաքական կյանքին, այդ թվում՝ ընտրել եւ ընտրվել։

Անկասկած մենք լինելու ենք խորհրդարանում, սակայն շատ կարեւոր է, որ ծանրակշիռ կազմով ներկա լինենք։ Այդ նպատակին հասնելու համար նաեւ ձեր օգնության կարիքն ունենք։ Ուստի կոչ եմ անում ընտրությունների ժամանակ գալ Հայաստան, դառնալ դիտորդ, վստահված անձ կամ պարզապես մասնակցել քարոզարշավին, որպեսզի ձեր Սասնա Ծռերի ձայնը լիարժեք կերպով լսելի դառնա եւ ցանկալի արդյունք տա»:




Լրահոս