ArmLur.am-ը փորձեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից ճշտել, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հետ կանչվել: Ի պատասխան նա նշեց. «Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել:
Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղացնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Եվ պարոն Վիրաբյանը, և պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն»: