Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը:

«Տրանսպորտային շաբաթ–2018»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների
ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը։

Հայկական կողմից այն վավերացրել է նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը։ Համաձայնագրին հետագայում միանալու են Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, բայց այն բաց է լինելու նաև այլ երկրների համար: «Տրանսպորտային շաբաթ-2018» – ի ընթացքում տեղի է ունեցել նաև «Ռուսաստանի տրանսպորտ. Միասնական թվային հարթակ» համաժողովը, որին հաջորդել է Ճանապարհային երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունում» 9-րդ միջազգային
համագումարը, «ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաները թվային էկոնոմիկայում» լիագումար նիստը։ Նախատեսվում են մի շարք ոլորտային համագումարներ:

Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պաշտոնական հանդիպում է ունենալու ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս