
Դատավորի թեկնածու Մարինա Տաշչյանը, որը ԲԴԽ-ի գործողությունները վիճարկելու համար դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, այժմ դիմել է դատարան:
Դատավորի թեկնածուն պահանջել է դատարանին ստիպել ԲԴԽ-ին. «Տրամադրել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան կայացված ԲԴԽ որոշման օրինակը` Աշխեն Ղարսալյանին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ»:
Ասել է թե` թեկնածուին իր անձի հետ կապված փաստաթղթերը չեն տրամադրել, եւ հիմա նա փորձում է դրանք ստանալ դատական ճանապարհով: