
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանցավորության դեմ պայքարին և այն հայտարարություններին, թե համաներումից հետո ավելացել է հանցագործությունների թիվը։ Նա նշեց, թե լինում են դեպքեր, երբ կրկնահանցագործություններ են լինում, սակայն հանցագործությունների ավելացումը չշտապեց կապել համաներման հետ։
Նա նաև վստահեցրեց, որ քարոզարշավի և ընտրությունների ժամանակ ոստիկանությունն անթերի է գործելու, ինչպես եղել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, և ինքը կաշկանդված չէ ոչ մեկից։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: