Սնանկության դատարանի նախագահն ընտրվեց. դատավորները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպեց նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ:

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվեցին նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը:

Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումները ներկայացրին դատարանի նախագահի ընտրության առնչությամբ:

Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպեց քվեարկություն՝Հանրապետության նախագահինՍնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար:

Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ ընտրվեց Գարիկ Ավագյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲԴԽ գործունեությունը լուրջ դժգոհություն է հարուցել դատական համակարգում: Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե հիմնական դժգոհության առիթը ԲԴԽ անդամների փակ քվեարկության եւ կայացված որոշումների չպատճառաբանված լինելն է:  Մենք գրել էինք նաև, որ  այսօր դատական համակարգում թեժ է լինելու և ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ.  հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը:  Վերոնշյալ թեկնածուների մասով դատավորներից շատերն առարկություն ունեն, եւ ամեն կերպ փորձելու են խոչընդոտել նրանց ընտրությանը:




Լրահոս