«Առաջատարները» ԲՀԿ-ն և «Սասնա Ծռեր»-ն են. քանի վարկանիշային թեկնածուներ ունեն ուժերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017թ.: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ ընտրութուններում 8 քաղաքական ուժ էր, իսկ այս անգամ՝ 11-ը, ապա թվի ավելացումը հասկանալի է դառնում: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ ԿԸՀ հրապարակած ընտրացուցակներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի 11 ուժերի կողմից որպես վարկանիշային թեկնածուներ առաջադրվել է 1300 անձ:

2017 թվականի ընտրությունների ժամանակ 8 ուժի դեպքում այդ թիվը 1146-ն է: Ընդ որում, ամենաշատ վարկանիշային ընտրակարգով թեկնածու առաջադրած ուժը ոչ թե «Իմ քայլը» դաշինքն է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ԲՀԿ-ն եւ «Սասնա Ծռեր»-ը:

Մասնավորապես, իշխող ուժի դաշինքը ներկայացրել է 149 թեկնածու, ԲՀԿ-ն` 154, իսկ «Սասնա Ծռեր»-ը` 155: ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուները 125-ն է, «Մենք» դաշինքինը` 123, ԼՀԿ-ինը` 142: Ամենաքիչ թեկնածուն ներկայացրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ բոլոր ընտրատարածքներում առաջադրել է 5-ական թեկնածու:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս