Արման Մկրտումյանի տան վրա կատարված հարձակման պատվիրատուն Հարություն Ղարագյոզյա՞նն է եղել. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի: Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել:

Եւ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանին սպանելուց հետո ինքնասպան էր եղել, ավազակային հարձակման պատվիրատուի ուղղությամբ որեւէ բան չի արվի: Թե որքանով են Ղարագոզյանի մասին տրված ցուցմունքները ճիշտ, դժվար է ասել: Ամեն դեպքում, ԱԺ նախկին պատգամավորն այլեւս ողջ չէ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս պատմությունը լսելով` հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել` չհավատալով ներկայացվածին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս