Ուշագրավ իրողություն. խմբակցությունների այս «լռությունը» պատահական չէ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մինչեւ քվեարկությունը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, թե պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ, սակայն իրենք ընդունել են դրանցից չորսը։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների առաջարկների ամփոփաթերթը, ուշագրավ իրողություն արձանագրեց. բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել խորհրդարանական խմբակցությունները, ոչ էլ քաղաքական թեւի պատգամավորները:

Ընդամենը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մի քանի պատգամավոր է հիմնականում առաջարկ ներկայացրել, այն էլ՝ իրենց տարածաշրջանի հետ կապված: Իսկ խմբակցությունների այս «լռությունը» պատահական չէ. խորհրդարանական խմբակցությունները կարծես կառավարությունից նեղացածի կեցվածք են ընդունել ցույց տալու, թե հարկ չեն համարում որեւէ առաջարկ ներկայացնել: Բայց դե նոյեմբերի 1-ից իրավունքի ուժով արձակված ԱԺ-ի դեպքում սա բնական է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս