«Ժամանակ չունեինք». ընտրական ցուցակներ կազմելիս ՀՀԿ-ն դժվարին ընտրության առջև է կանգնել. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Համապետական ու վարկանիշային ցուցակներ կազմելիս հանրապետական կուսակցությունը դժվարին եւ բարդ ընտրության առջեւ է կանգնել: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հրավեր ստացած քաղաքական գործիչներից ոմանք մերժել են ՀՀԿ-ին՝ փաստացիորեն անհարմար իրավիճակում դնելով կուսակցությանը:

«Այդ գործիչները հիմնականում չվարկաբեկված, հանրության կողմից հարգված, սիրված դեմքերն են եղել, որ ասել են, թե ո՛չ համապետական ցուցակի վերեւի հորիզականներում են ուզում լինել, ո՛չ էլ վարկանիշային կարգով են ցանկացել առաջադրվել: Հանրապետականն էլ ընտրություն է կատարել եղած թեկնածուների միջեւ,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը։

«Հանրապետականը ժամանակ չի ունեցել ներսում իրական ռեբրենդինգ իրականացնելու համար: Մտածում էին՝ ապրիլ-մայիսին են լինելու ընտրությունները, կհասցնեն նոր կադրեր պատրաստել, բայց քանի որ դեպքերն այլ կերպ զարգացան, հետեւաբար չկարողացան նորմալ ռեբրենդինգ իրականացնել եւ ունեցան այն, ինչ ունեցան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս