«GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար ՀՀ-ի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին հարցրել ենք, թե որոնք են ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45.2%-ը պատասխանել է՝ գործազրկությունը, 29.6%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը, 23.9%-ը` ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը»,- նշեց Նավասարդյանը:
Հարցման մասնակիցների տված պատասխաններով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության խնդիրները ավելի քիչ տոկոսներ են ստացել: