Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է ամանորյա ակցիայի անցկացման մասին: Մինչև 2019 թ. Հունվարի 31-ը հաճախորդները կարող են ձեռք բերել Samsungհեռախոսներ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում և ստանալ մինչև 20 000 դրամքեշբեք։

Վաճառքում ներկայացված է հայտնի արտադրողի սմարթֆոնների լայն տեսականի՝ 55 900-ից մինչև 443 900 դրամ արժողությամբ։

«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը» իր հաճախորդներին է նվիրում հարմար և շահավետ հնարավորություն՝ օգտակար և ժամանակակից նվեր անելոչ միայն իրենց, այլև իրենց մտերիմներին և ընկերներին։ Մեր հաճախորդների համար հասանելի էSamsungսմարթֆոնների լայն տեսականի՝ ամենահասանելիներից մինչև առաջատար մոդելներ, իսկ քեշբեք ստանալու հնարավորությունը կլինի ամանորյա նվերի հաճելի հավելում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Սմարթֆոնների հետ միասին տրամադրվում են «Սմարթ» սակագնային փաթեթները և մինչև 25 ԳԲ շարժական ինտերնետ, որոնք բաժանորդը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:




Լրահոս