Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին, որ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց
լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Բերդ-Ճամբարակ
ավտոճանապարհին, Ջերմուկի, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում նույնպես
մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս