ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա պետք է երկրորդ տեղում հայտնվենք. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրին իրենց կուսակցության ծրագրերը: «Երևանի ընտրություններից հետո տեղի է ունեցել մեծ փոփոխություն: Օրինակ՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում քննարկվել է մի նախագիծ, որի օգտին քվեարկել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, և դրա դեմն ըստ էության մենք ենք առել»,- ասուլիսի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց՝ եթե, ասենք, այդ ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգը 10 տոկոս էր, հիմա կրկնակի է. «Հետևաբար եթե այդ ընտրություններին մենք երրորդ տեղում ենք հայտնվել, հիմա պետք է երկրորդ տեղում հայտնվենք, և դա հիմնված է օբյեկտիվ ուսումնասիրությունների և քաղաքացիների հետ մեր ունեցած շփումների վրա»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս