Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, ով մինչ այս զբաղեցնում էր գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը, բավականին բարձր աշխատավարձ է ստացել: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ «Mercedes-Benz C 250 CGI» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները կազմում են 8.5 մլն դրամ եւ 6500 դոլար: Որպես եկամուտ Գեւորգյանը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական ընդհանուր կազմել է 936 հազար դրամ: Բացի այս, Գեւորգյանը «այլ եկամուտ» էլ է ունեցել`մոտ 1 մլն 680 հազար դրամի չափով: Ի դեպ, գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ի կինը`Հռիփսիմե Մուշեղյանը, չի ներկայացրել դրամական միջոցների եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր:




Լրահոս