Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ: Հիշեցնենք` Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին նույնպես մերժվել է:

Այսպիսով, ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ: Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:




Լրահոս