Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել Լևոն Տեր-Պետրոսյանը զինվորականների հետ հանդիպումից հետո. խորհրդավոր հանդիպման անտեսված դրվագները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որևէ մեկը չկասկածի՝ Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջին անկյունները. ուղիղ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս՝ կառավարության ղեկը ստանձնելուց հետո տասը տարվա վաղեմության գործի քննությունը նոր ընթացք ստացավ, տարաբնույթ բացահայտումները հաջորդեցին մեկը մյուսին, հետախուզում հայտարարվեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, հարցաքննվեցին և կալանավորվեցին մի շարք պետական այրեր:

Եվ մինչ հանրապետության թիվ մեկ ամբիոնից տարբեր հայտարարություններ են հնչում Մարտի 1-ի գործի շուրջ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հերթին է շարունակում քննությունը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռները շարունակում են մեկը մյուսին, այդուհանդերձ մի շարք կարևոր կամ հարցեր մնացել են ստվերում, կամ վրիպել են իրավապահների ուշադրությունից, կամ պարզապես հանրությանը չի իրազեկվում ամենակարևորի մասին:

Թարմացնելով շահագրգիռ կողմերի հիշողությունը` ArmLur.am-ը ներկայացնում է կարևոր մի դրվագ: Այսպես, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի արյունալի դեպքերից առաջ` փետրվարի 20-ին, հայտարարեց. «Երեկ (խմբ. փետրվարի 19-ին) և այսօր հանդիպել եմ նրանց: Մանվելը եւ էլի զինվորականներ կմիանան շարժմանը:

Իսկ ի՞նչ ասել է`կիմանան շարժմանը: Այստեղ հարցեր են առաջանում`ուղղված մասնավորապես վարույթն իրականացնող մարմնին`ՀՀ Հատուկ քննչական ծառայության, որոնց պատասխանները մինչ այժմ չի տրվել և ստանալու ակնկալիքներն էլ գրեթե զրոյական են:

ՀԱՐՑ 1. Ի՞նչ է խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը զինվորականների հետ, և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՀԱՐՑ 2. Այդ օրը Տեր-Պետրոսյանը դե յուրե թեկնածու էր. ի՞նչ պայմանավորվածություն կարող էր լինել զինվորականների հետ այն դեպքում, երբ վերջնական արդյունքները դեռևս հրապարակված չէին:

ՀԱՐՑ 3. Ի՞նչ էին քննարկում զինվորականները թեկնածուի հետ:

ՀԱՐՑ 4. Արդյոք հայրենի իրավապահները քննե՞լ են այս հանգամանը, եթե այո, ապա ի՞նչ է հայտնի այդ հանդիպումից:

ՀԱՐՑ 5. Արդյոք դա չունի՞ բանակը քաղաքական գործընթացներին ներգրավման փորձի հատկանիշներ:

Եվ իհարկե, միամտություն կլինի իրավապահներից պատասխան ակնկալելը՝ նախաքննական գաղտնիության մասին ավանդական պատասխանից անդին:




Լրահոս