
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր Հայաստանում եւս նախընտրական շրջանում պարալիզացվում է պետական ապարատը։ Մեծ թվով պաշտոնյաներ արձակուրդ են վերցրել, որ քարոզարշավին մասնակցեն։ Օրինակ` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 3 աշխատող արձակուրդ են վերցրել․ գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը եւ արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը։
Արձակուրդ է վերցրել նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը, որը նաեւ ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքում։ Մինչդեռ, ասենք, ամռան սեզոնին նույն հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրում են հերթով, որպեսզի գործը չտուժի։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: