«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ` Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, որ չընտրվեցին սնանկության գործերով դատավոր, բացահայտ պատերազմ են հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: Օրերս նրանք բաց նամակ են հղել ԲԴԽ անդամներին՝ կոչ անելով Գ. Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ավելին, նրանք պահանջում են դադարեցնել Գ. Հարությունյանի լիազորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել երկու դատավորների բաց նամակը, որում նրանք Հարությունյանին մեղադրում են ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված Էթիկայի կանոնները խախտելու մեջ: Պատճառը Հարությունյանի հայտարարություններն են. «Նախկինում եւս, լինելով ՍԴ նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն», «իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց` վիճակը ավելի մտահոգիչ է, եւ մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»: Հիմա դատավորները խնդրում են այս խոսքերի համար Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության ու դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորությունները:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: