«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծը արդեն ուղարկվել է խորհրդարան:
Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնց բեռը գերազանցում է սահմանված չափաքանակը, և դրանով մեծ վնաս է պատճառվում ասֆալտե ծածկույթին: Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց տուգանել կարգը խախտող վարորդներին, սակայն դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, ովքեր մի քանի անգամ իրենց բեռնատարներով արգելափակեցին երթևեկությունը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ այդ ոչ պոպուլյար քայլին, քանի որ ավազով ու խիճով բարձված մեքենաները ուղղակի ավերում են առանց այն էլ վատ վիճակում գտնվող ավտոճանապարհները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: