
«Իմ քայլը» դաշինքով որպես վարկանիշային թեկնածու առաջադրված մարզպետներն արձակուրդում կլինեն: Նոյեմբերի 21-ի հրամանով` բոլոր մարզպետներին, բացի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից եւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանից, ովքեր առաջադրված չեն, մյուսներին արձակուրդ է տրամադրվել: Չնայած ժամկետները 1-2 օր տատանվում են, սակայն հիմնականում արձակուրդային շրջանը սկսվում է նոյեմերի 26-ից, ավարտվում դեկտեմբերի 7-ին կամ 10-ին:
Նիկոլ Փաշինյանի օգնական Արփի Դավոյանին եւս արձակուրդ է տրամադրվել կրկին քարոզարշավին մասնակցելու նպատակով: Արձակուրդի կմեկնեն նաեւ փոխվարչապետերի գրասենյակների աշխատակիցները: Օրինակ` արձակուրդում կլինեն Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը, արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը եւ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը: