Իրենց հույսը դրել են ուրիշների ձախողման վրա. Մխիթար Հայրապետյանը` ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Մխիթար Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է քաղաքական դաշտը սեւերի եւ սպիտակների բաժանելու համար: Սակայն ՀՀԿ նախընտրական պաստառը սեւ ու սպիտակ է: Ըստ Ձեզ` սա ի՞նչ ակնարկ է:

-Ճիշտն ասած`չեմ վերլուծել ՀՀԿ-ի PR քաղաքականությունը: Ամեն դեպքում, կարող եմ մեր գույներիցխոսել, որոնք շատ վառ են ու պոզիտիվ, որովհետեւմենք հիմնական շեշտադրումը արել ենք ավելի դրական էմոցիաներ արտահայտող, դեպի ապագան միտված. հանուն ինչի ենքմեր պատրաստվում ստանձնել երկրի կառավարումը ժողովրդի վստահության մանդատը ստանալու պարագայում:

ՀՀԿ-ի կարգախոսը հիմնականում ենթատեքստով մատնանշում է կառավարության հնարավոր ձախողումը. այսինքն` նրանք ավելի շատ խոսում են մեր մասին, եւ իրենցհույսը դրել են ուրիշների ձախողման, այլ ոչ թե իրենց ծրագրերի, ժողովրդի մոտ ունեցած իրենց վստահության վրա: Ահա եւս մեկ տարբերություն մեր եւ ՀՀԿ-ի միջեւ: Մենք հանդես ենք գալիս ավելի դրական կոչերովու PR քաղաքականությամբ եւ հանրությանը ասում ենք, թե հանուն ինչի կարող են մեզ ընտրել: Դա բացառապես մեր մասին է, մենք գործչունենքմյուս քաղաքական ուժերիհետ, նրանց հնարավոր ձախողումների հետ: Երեւի ավելի ճիշտ կլինի Վիգեն Սարգսյանին հարցնել գույների ընտրության մասով:

-Ավագանու ընտրությունների ժամանակ պայքարը սուր ընթացք ստացավ: Այս ընտրություններում ինչպիսի՞ն կլինի պայքարը:

-Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները բոլորվին այլ քաղաքական երկխոսության եւ բանավեճերի մշակույթ են բերելու: Թեեւկրկնում եմ` ռեյտինգային ընտրակարգը դրա տրամաբանությունը որոշակիորեն խախտում է, բայց այնուամենայնիվ, կոնկրետ մեզնից` թեկնածուներից, շատ բան է կախված: Հիմա պահը հասունացել է, որընտրությունները ավելի քան քաղաքականացվեն, եւ հանրություննիրքվեն տա` լսելով եւ տեսնելով այդ դեբատները ու քաղաքական նոր մշակույթը: Ոչնչից ապահովագրված չենք, բայց առնվազն ես ու իմ թիմը մեզնից հասնող ամեն բան անելու ենք բոլորովիննոր մշակույթով հանդես գալու համար:վառ ու պոզիտիվ գույներով: Իրենց հույսը դրել են ուրիշների ձախողման վրա:

Լուսինե Մինասյան




Լրահոս