
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթն ուղեկցող շտապօգնության մեքենայի վրայից հանվել են «Իմ քայլը» դաշինքի քարոզչական դրոշները: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»,- գրել է Թորոսյանը: