ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է 23 համարի երթուղայինում

Վաղնջական ժամանակներից ավտոբուսում փակցված այս թղթից հնարավոր էր տեղեկանալ, թե ովքեր անվճար երթեւեկելու իրավունք ունեն:

 

 

ՀԱՐՑ. Համատեղությամբ աշխատողին մյուս գործատուն ժամանակավոր անաշխատունակության նպաստ նույնպես պետք է վճարի՞, թե՞ միայն մի գործատուի կողմից կարող է վճարվել:

Սիրանույշ Մելիքյան (35 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մելիքյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով եւ ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետով` համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաեւ ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում` կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռեւս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում վարձու աշխատողի համատեղության աշխատավայրի գործատուի կողմից նպաստի նշանակման համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

 

 

 

ՀԱՐՑ. 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ ընդամենը 16.000 դրամ: Ամուսինս ստանում էր ավելի բարձր թոշակ, քան ես: Ուզում եմ իմանալ` հնարավո՞ր է ամուսնուս թոշակից որոշ մաս փոխանցվի իմ թոշակի գումարին: Նշեմ, որ ես չեմ աշխատում:

Պետրոսյան Նունե (Նուբարաշեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տրվում է հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում:
Եթե անձը ամուսնու մահվան օրվա դրությամբ ունեցել է հաշմանդամություն, ապա հաշմանդամության նպաստի փոխարեն կերակրողին կորցնելու դեպքում (ամուսնու գծով) կենսաթոշակ նշանակելու հարցով պետք է դիմի Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագիրը, հանրային ծառայության համարանիշը, ամուսնության վկայական, ամուսնու մահվան վկայականը, անհրաժեշտության դեպքում` այլ փաստաթղթեր):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:




Լրահոս