
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսի վաղը Ագարակ քաղաքից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ, ԼՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
«Շարժվեցինք դեպի Սյունիք: Վաղը քարոզարշավը կմեկնարկենք Ագարակ քաղաքից և մինչև քարոզարշավի ավարտը կայցելենք 47 մեծ ու փոքր քաղաքներ, գյուղեր: Լուսավորենք Հայաստանը միասին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։