
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվեց և հաղթեց «Բորնմութ»-ին:Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հայ կիսապաշտպանն ամբողջ խաղի ընթացքում մի շարք հնարավորություններ ուներ աչքի ընկնելու:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ն ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: