
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի նոյեմբերի 19-ից 23-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3149 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 4 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 21 զանգ-բողոքի: 2018 թվականի նոյեմբերի 19-ից 23-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2070 քաղաքացի: